Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Կիրանցի պատն անվտանգություն չի կարող ապահովել

Կիրանցի պատն անվտանգություն չի կարող ապահովել
06.11.2025 | 10:08

ՔՊ-ական պատգամավորները գնացել են Բերքաբեր, Կիրանց ու այնտեղ սելֆիներ արել։ Բերքաբերից 860 հեկտար հողերը սահմանազատումով Ադրբեջանից հետ բերի՞ք, Կիրանցից հանձնած 15 հեկտար հողերը, Կիրանցի կամուրջը հիշեցի՞ք։ Խաղաղություն և անվտանգություն չկա, հարաբերական անդորր է․ դադար, որը ցանկացած պահի Իլհամ Ալիևը կարող է խախտել։ Կիրանցի պատն ու դրա շարունակություն թիթեղյա ցանկապատն անվտանգություն չեն կարող ապահովել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ